***
|
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ է տարածել, որտեղ Գյումրու համայնքապետարանի շենքի պատուհանից կախում է Միքայել և Բագրատ Սրբազանների նկարով պաստառ՝ գրված «ազատություն քաղբանտարկյալներին»: Տեսանյութին կից Մխիթաքրյանը գրել է. «Քաղաքական «պատարագին» քաղաքական պատասխան»: |
***
«Ազատություն քաղբանտարկյալ գյումրեցի սրբազաններին»
Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր, ակտիվիստ Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետարանի պատին փակցրել է մեծ պաստառ` Բագրատ և Միքայել սրբազանների նկարով։ Յոթ Վերք եկեղեցին, որտեղ Փաշինյանը մասնակցում է պատարագի, գտնվում է քաղաքապետարանի հարևանությամբ։
***
«Իրար արժանի տերտեր և հոգեզավակ են». Ռուբեն Մխիթարյանը` Փաշինյանի և Նավասարդ Կճոյանի մասին
«Կճոյանի հետ գրկախառնվելու ընթացքում մոռացվում են բենթլիները, օֆշորային սկանդալները, Փաշինյանը էն մարդն է, որ Կճոյանի մասին գրելով է եկել իշխանության»,–Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Շիրակի թեմի քահանաներին` իրենց վճռական խոսքն ասելու և Փաշինյանի ուզած պատարագը չմատուցելու համար։
Դիտեք նաև՝


