▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզասրահի տնօրենը հարվածել է մարզչի ամուսնուն

Մարտի 12-ին, ժամը 22։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով, ըստ բժշկի, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Ալբերտ Բ-ն է։ Տուժածի կինը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Սիլվի Ս-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը «Hi gym» մարզասրահում, որտեղ ինքն աշխատում է որպես մարզիչ, աշխատավարձի շուրջ տարաձայնություն է ունեցել մարզասրահի տնօրեն Հայրիկ Հ-ի հետ, որին միջամտել է ամուսինը։ ժամը 21։30-ի սահմաններում հերթական մարզումների ժամանակ նշված մարզասրահում տնօրենը հանդիպել է Ալբերտ Բ-ին և հանկարծակի հարվածել վերջինիս դեմքին, ապա գցել գետնին՝ ծնոտի հատվածում պատճառվելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее