▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մալթայական VistaJet ավիաընկերության բիզնես ջեթը հունվարի 12-ին Բաքվից ժամանել է Երևան»․ Վահե Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հունվարի 11-ին մալթայական VistaJet ավիաընկերության բիզնես ջեթը, որն օդային տաքսի ծառայություն է մատուցում, Լոնդոնից թռել է Բաքու։ Ամսի 12-ին ինքնաթիռը Բաքվից ժամանել է Երևան ու նույն օրը վերադարձել Լոնդոն։ Թե ով/ովքեր է/են եղել օդանավում՝ պարզ չէ։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին կարծես տարածաշրջան եկած օտարերկրյա կամ միջազգային պատվիրակություններ/պաշտոնյաներ չեն ընդունել, ամեն դեպքում, նման պաշտոնական հաղորդագրություն ոնց որ չի եղել (Բաքվի ու Երևանի միջև նման ուղիղ թռիչքներ լինում են հիմնականում տարածաշրջան ժամանող տարբեր օտարերկրյա պաշտոնյաների տեղափոխման նպատակով)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее