▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը

Ընտանեկան բռնության նոր,  այս անգամ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու միջադեպ է  գրանցվել Լոռու մարզում:

Մեծավան գյուղում ամուսինը դանակահարել է կնոջը՝ միս կտրելու դանակով։  

Ամուսինն իր առանձնատան խոհանոցում դանակով միս կտրելու ժամանակ կնոջը մեղադրել է իր և քույրերի միջև ստեղծված լարված հարաբերությունների մեջ, հայհոյել։  Դանակի հարվածը  հասցվել է կնոջ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:

Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ նրա մոտ աշտորոշվել է   կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` ձախակողմյան պնևմոհեմոթորաքսի և 2-րդ աստիճանի տրավմատիկ շոկի զարգացմամբ:

Ամուսինը կալանավորվել է։

Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее