▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներից սպանված տղամարդը ռեստորանում էր երգում

«Ժողովուրդ»-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով սպանված 45-ամյա Արսեն Վարդանյանը ռեստորանում էր երգում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև այսօր՝ փետրվարի 18-ին, Աբելյան փողոցում հաշվեհարդարի մասնակից վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։

Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее