Աղոթք առ Աստված բարձրացրեցինք, որ Տերն իր շնորհը և խաղաղությունը հղի մեր ժողովրդին, որպեսզի ազգս հայոց` սիրով միաբան, համերաշխ և հոգով աննկուն, դիմագրավի բոլոր փորձություններին, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Վեհափառը։
Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց եկեղեցու դեմ տարվող արշավի մասին հարցերին` հորդորելով չխաթարել օրվա խորհուրդը։
|
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։ *** Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և Անմար կրակի մոտ նրա կատարած կարգը Չնայած որ Հ1–ը հայտարարել էր, թե անընդհատ ուղիղ հեռարձակում է ունենալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, նրանց կադրերում երևում է, թե ինչպես են 2 հոգևորական իջնում դեպի Անմար կրակը և մինչ Ամենայն հայոց կաթողիկոսի հայտնվելը, եթերում հայտնվում է Հանրայինի հեռուստահաղորդավարի խոսքը... Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսությունը սնվում է ՀՀ քաղաքացիների հարկերից։ |


