▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարագը չինացիների պատճառով է թանկացել

«Ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային բոլոր շուկաներում թանկացել է կարագը»,-պնդում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը ու մանրամասնում.

«Եթե դրամով հաշվենք՝ Նոր Զելանդիայում կարագը նույնիսկ 7000-ի է հասել: 1 տոննա կարագի գինը 3000 դոլարից բարձրացել է 6150-ի: Որոշ չափով գինը ցածր է Ռուսաստանում, քանի որ գտնվում է տնտեսական շրջափակման մեջ:

Մի հետաքրքիր բան կա՝ չինական մշակույթում ընդունված չի եղել կարագի օգտագործումը, բայց վերջին շրջանում կտրուկ մեծացել է կարագի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ հանգեցրել է թանկացմանը, քանի որ խոշոր սպառողների շարքում է Չինաստանը»:

Անի Կարապետյան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее