Ճնշում ունեի, ոտքս ցավում էր՝ ամեն ինչ լավացավ...Ցավը տանեմ իրա՝ էս գործի համար. Թոշակառուների մեծ խումբ է այցելել Քրիստոսի արձանի կառուցման վայր
Տարիքը երբեք խոչընդոտ չէ, եթե կա հավատ ու նվիրվածություն. ասվածի վառ ապացույցն է թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր:
Նրանք ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանն անձամբ էին ցանկություն հայտնել՝ որպես կամավոր մասնակցելու ազգային վերածննդի, միասնության և համերաշխության խորհրդանիշ այս նախաձեռնությանը։
Այսօր այդ ցանկությունն իրականություն է՝ ոգեշնչող օրինակ առ այն, թե ինչպես է այս բացառիկ գաղափարը միավորում սերունդներին:


