▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակ առ ժամանակ ձեզ հետ կկիսվեմ իմ բանաստեղծություններով․ Maison Avetian-ի հիմնադիր Արթուր Ավետյան

Ֆրանսահայ գործարար, Maison Avetian-ի հիմնադիր Արթուր Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Որպեսզի անընդհատ չկիսվեմ միայն Maison AVETIAN-ի ալկոհոլային ապրանքանիշներով, այսուհետ, ժամանակ առ ժամանակ ձեզ հետ կկիսվեմ իմ բանաստեղծություններով։

Այս մեկը թարգմանված է ֆրանսերեն և սիրողական մակարդակի արհեստական բանականությունով երգի է վերածվել։ Լսե՜ք, գնահատեք և կարող եք հոլովակի ավելի հետաքրքիր տարբերակներ առաջարկել բանաստեղծության բովանդակության մեջ։

Ձեզ լավ ունկնդրում։

ԻՆՉՊԵՍ ԴՈՒՆԿԱՆ

Պարում ես այնպե՜ս խելահեղ, ասես Այսիդորա Դունկան

Ի՞նչ ես փնտրում իմ աչքերի կապույտում,

Ես վատնեցի կյանքս ծխոտ պանդոկում Փարիզիան

Դ՛ու չմեռնող սիրո խոստում ես բերում։

Քեզ տենչացող աչքերի դեմ պանդոկում Փարիզիան

Հայացքում իմ ցինիկ, երազում կապույտ աչքերիս,

Դու պարում ես վալսն իմ սիրո, եղերական

Հոգեվարքի վերջին շնչում ապավինում երգերիս։

Դե, համբուրի՜ր ինձ, հավերժության խոստումով՝ ինչպես Դունկան

Նույն անեծքով են օրհնել ինձպեսներին,

Մեզ ճամփան տանում է դեպի կախաղան,

Դու դարձար Դունկան, ... ես՝ Եսենի՜ն...

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее