▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանական հարվածների ֆոնին՝ Խաչատուր Սուքիասյանը մնացել է Դուբայում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այս պահին գտնվում է ԱՄԷ-ում՝ Դուբայ քաղաքում։ Ստեղծված քաղաքական իրադարձությունների պատճառով Խաչատուր Սուքիասյանը մնացել է Դուբայում և դեռ չի կարողանում գալ Հայաստան, քանի որ ԱՄԷ-ից չվերթները չեղարկվել են։

MediaHub-ն է գրում ու նշում, որ կապ է հաստատել Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանի հետ, սակայն նա տեղյակ չէր և չէր կարող պատասխանել, թե որտեղ է պատգամավորը։

Նշենք, որ մի քանի օր է՝ ԱՄԷ-ի օդանավակայաններից շատերը փակ են, իսկ այսօր Երևան մի քանի չվերթ Դուբայից (FlyDubai և Emirates), Շարժայից (AirArabia) և Աբու Դաբիից (AirArabia) չի կայանա։ Չվերթները չեղարկվել են, իսկ հայ զբոսաշրջիկները մնացել են ԱՄԷ-ում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее