▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են հայ տղամարդիկ հնդիկի առաքման պատճառով «հարձակվում» հայ կնոջ վրա

ՍթարՆյուզը գրում է . Բլոգերներն էլի խառնվել են իրար, բայց ինչպես միշտ խոսում են ոչ թե իսկապես կարևոր ու առաջնահերթ խնդիրներից, այլ գտել են մի թեմա, որի միջոցով կարող են ինքնահաստատվել իրենց շրջապատում ու մի քանի հազար դիտում հավաքել։

Սոնա Մանուկյանը, ով հայտնի է առողջ ապրելակերպի մասին իր բլոգով, մոտիվացիոն հրապարակումներով, օրերս տեսանյութ էր տարածել, որտեղ դժգոհում էր «Յանդեքս» ընկերության առաքիչի հակահիգիենիկ, փնթի առաքումից։ Առաքիչը ազգությամբ հնդիկ է եղել ու հենց սա է «նեղացրել» բլոգերներին՝ Հայկ Մկրտչյանին, Ռաֆիկ Համբարձումյանին (Հայդալեկ), Նինա Տիտանյանին, հաղորդավար Մհեր Բաղդասարյանին ու նրանց հետևող մի քանի հազար օգտատերերի։

Սոնայի բողոքը հետևյալն էր. ինչու պետք է ցանկացած անձ, ով վարձատրվում է մեր վճարած հարկերից, թույլ տա նման անպատասխանատու, կեղտոտ, հակահիգիենիկ և անթույլատրելի ձևով սպասարկի հաճախորդին, այն էլ՝ սննդի ոլորտում։ Բայց այս կարևոր ուղերձը մի կողմ դնելով՝ վերը նշված բլոգերները որոշել են, որ սա ռասիստական վերաբերմունք է հնդիկների նկատմամբ։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս մարդկանց համար նորմալ է ուտելիք վերցնել և ուտել, օրինակ, երկար, կեղտոտ եղունգներով, չլվացված մեկի ձեռքից։ Իհա՛րկե կարող ենք, հաշվի առնելով նրանց անբացատրելը վրդովմունքը թեմայի վերաբերյալ։ Բայց գրեթե վստահ ենք, որ նույն այս բլոգերներն ու նրանց աջակցողները ամենավատ ձևով ու բառապաշարով կքննադատեին նման կերպ առաքում իրականացրած ազգությամբ հայ առաքիչին։ Դե, իրենց համար հայն ու հայկականը վատագույնն են ու հետամնացը, իրենք այլ արժեքների են դավանում։

Բլոգերնե՛ր ջան, հասկանում ենք, որ մի քանի հազար դիտում հավաքելով մի երկու գովազդ ավելի եք ունենում, մի երկու երկիր ավելի եք գնում ու ChatGpt-ից պեղած ստատուսներով հրապարակումներ անում։ Բայց դադարե՛ք ինքնահաստատվել այլ մարդկանց հաշվին, սեփական կոնտենտով փորձեք գումար ու դիտում վաստակել։ Մեկ-մեկ էլ կարևոր բաներից խոսեք, կամ էլ չէ՛, մի խոսեք ընդհանրապես։ Կարևոր բաներից կարևոր մարդիկ արդեն խոսում են։

***

ՍթարՆյուզը նաև գրում է .  Հայտնի սննդաբան Սոնա Մանուկյանին ակտիվ քննադատող բլոգերներից մեկը՝ Ռաֆիկ Համբարձումյանն էր (haydalek), ով թիրախավորելով իր կոլեգային մոռացել է ոչ վաղ անցյալում իր արտահայտած մտքերի մասին, առ այն, որ Թատրոնը կորցրել է իր արդիականությունը.

«Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացվում ա, եթե թատրոն չի գնում։ Ուրեմն թատրոնը էդքան հետաքրքիր չի։ Թող փորձեն իրենց մաքսիմումը անեն, մի քիչ ժամանակակից մտածեն։ Գնացողը գնում ա, բայց էդ մասն էլ, ցավոք, կմահանա»,- ասել էր բլոգերը։

Եվ այս իրավիճակը միայն ծիծաղ է առաջացնում, ինչպես կարող է այժմ ազգությամբ հնդիկ մարդկանց «պաշտպան» կանգնել մի մարդ ով մեր արժեքների նկատմամբ այս դիրքորոշումն ունի։

***

Հավելենք, որ համացանցում քննարկումները միանշանակ չեն։ Շատ օգտատերեր պնդում են, որ բլոգերների կողմից տարածված տեղեկատվությունը մանիպուլյատիվ է և ներկայացվել է համատեքստից կտրված։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել հետևյալ արձագանքներին.
«Լավ կլիներ լավ ուսումնասիրեիք ամբողջը, հետո էսպես ոգևորված խոսեիք։ Դուք գտնվում եք բլոգերների տարածած մանիպուլյացիաների ազդեցության տակ։ Ոչ մի ռասիզմի երևույթ չի եղել, այլ բարձրաձայնվել է շատ լուրջ խնդրի մասին։ Մի ենթարկվեք էժան մանիպուլյացիաների»։

Մեկ այլ օգտատեր գրել է.
«…Բայց որտեղ եք ռասիզմի մասին նյութ տեսել։ Էդ աղջիկը լրիվ ուրիշ բան էր ասում։ Էս ինչ թեմա սարքեցիք»։

Կա նաև այսպիսի կարծիք.
«Եթե դուք լսեք ամբողջ խոսքը, ռասիստական ոչինչ չկա։ Նա ասում է՝ ինչու չի դրվում որոշակի պահանջ, որ սննդի առաքիչը լինի գոնե մաքուր»։

Քննարկումների ընթացքում ուշադրության է արժանացել նաև բլոգեր Հայդալեքի քայլը։ Նա բազմաթիվ բողոքներից հետո հեռացրել է թեմային վերաբերող իր հրապարակումները։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее