ԱԺ նախագահն սոցցանցերի սթորի բաժնում կարճ տեսանյութ է հրապարակել՝ Breking News տողատակով ու գրել է՝ Ալեն Սիմոնյանը ինքնաթիռ է նստել։
Այսպես, թերևս, Ալեն Սիմոնյանն արձագանքում է համացանցում տարածված տեղեկությանը։ Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ Թաիլանդից կայքին տեսանյութ են ուղարկել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարում ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդայի հետ։ Լրատվականը նաև հայտնել էր, որ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանից տեղեկացել է, որ Սիմոնյանը գտնվում է արձակուրդում։
Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը Թաիլանդի Պուկետ կղզում մասնակցել է Վալերի Մելաձեի համերգին, իսկ Լոբոդայի հետ նրա շփումը նորություն չէ․ անցած հոկտեմբերին Սիմոնյանը լուսանկար էր հրապարակել երգչուհու հետ՝ շնորհավորել նրա տարեդարձը։

Դիտեք նաև՝
***


