▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում իրանական անօդաչուի կողմից Նախիջևանի օդանավակայանին հարվածելը․․․

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Սա թերևս կամ նախազգուշացում է, զգուշացում, կամ սադրանք: Ի վերջո, բոլորովին անիրական կամ անհնարին չէ, որ անօդաչուն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով «շեղեին» որևէ այլ ուղղությամբ: Ավելին, մեծ հարց է, թե կարո՞ղ են արդյոք լինել իրանական անօդաչուների «նմանակներ»:

Նախ իրանական բալիստիկ հրթիռի միջադեպ Թուրքիայում, իսկ հետո՝ Նախիջևան: Այն, ինչ չստացվեց թուրքական ուղղությամբ, արդյո՞ք փորձ է արվում ստանալ Ադրբեջանի մասով: Այլ կերպ ասած, Ադրբեջանի ներգրավում Իրանի դեմ ակտիվ գործողությունների:

Այստեղ ուզում եմ հիշեցնել մի արտահայտություն, որ արել էր ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը նախօրեին: Հեգսեթը ասել էր, թե սկսելու են Իրանին հարվածներ հասցնել ավելի խորը տարածության վրա:

Ի՞նչ է նշանակում ավելի խորը տարածություն: Դա նշանակում է, որ հարվածները Ծոցի երկրների հենակետերից կամ պետք է դառնան առավել հեռահար, կամ պետք է Իրանի «հակառակ կողմից» ներգրավվեն «հենակետեր»: Իսկ դրանք որո՞նք են՝ Թուրքիա, Նախիջևան-Ադրբեջան: Եթե Անկարան ու Բաքուն դիմադրում են, համաձայն չեն, ապա պետք է ստեղծել «նախադրյալներ»: Եվ ահա, Հեգսեթի հայտարարությունից անմիջապես հետո թե իրանյան բալիստիկ հրթիռի «թուրքական» պատմությունը՝ երեկ, թե այսօր Նախիջևանի օդանավակայանի պատմությունը:

Սա, իհարկե, սադրանքի տարբերակի պարագայում: Եթե սրանք իսկապես Իրանի գիտակցված քայլերն են, ապա դա կարող է նշանակել, որ Իրանն ունի տեղեկատվություն, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանն այդուհանդերձ ներգրավված են՝ պարզապես լռելյայն:

Իհարկե պետք է նկատել, որ Իրանը կարծես թե հայտարարեց, որ չի ուղարկել որևէ հրթիռ թուրքական ուղղությամբ: Տեսնենք, թե Թեհրանն ինչ կարձագանքի Նախիջևանի մասով:

Իսկ «Նախիջևանը» այդ իմաստով կարծես թե «խորհրդավոր» է: Հիշենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ին հենց Նախիջևանից խոցվեց ռուսական խաղաղապահ զորքը ուղեկցող ռուսական ուղղաթիռը, իբրև թե շփոթությամբ»:

***

Ադրբեջանը դատապարտում է Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական ԱԹՍ-ի ընկնելու հետ կապված միջադեպը, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վնասել են օդանավակայանի շենքը և վիրավորել երկու քաղաքացիական անձանց... Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել», - ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նաև պահանջել է, որ Թեհրանը հնարավորինս սեղմ ժամկետներում «հստակ բացատրություն» տա, սկսի միջադեպի հետաքննություն և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։

Նաև նշվում է, որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ․ Իրանական կողմին կներկայացվի խիստ բողոք և կհանձնվի համապատասխան բողոքի նոտա։

***

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է Նախիջևանի օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածին Թեհրանի մասնակցությունը

«Իրանը չի հարվածում հարևան երկրներին։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն», - AnewZ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Նա կրկնել է Իրանի սկզբունքը՝ հարձակվել ԱՄՆ ռազմական բազաներ տեղակայող երկրների վրա։ 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее