▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԷՑ-ի պետականացում, որպես էդպիսին, գոյություն չունի․ կա խլելու փորձ»․ Դավիթ Ղազինյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«ՀԷՑ-ի գործը, որպես էդպիսին, դասագրքային գործ է դառնում, այսինքն՝ ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, դատարանը»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։ «ՀԷՑ-ի պետականացում, որպես էդպիսին, գոյություն չունի․ կա խլելու փորձ՝ փոքրիկ խմբակի ընտրողներին ցույց տալու, որ հարուստ մարդուց իբրև թե վերցնում ենք ինչ-որ բան»,- հավելել է նա։

***

Այստեղ միայն ՀԷՑ-ի խնդիրը չէ․ «Տաշիր կապիտալի» հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի, ՀԷՑ-ի լիցենզիան վերականգնելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Եթե հիշում եք, Սամվել Կարապետյանն ասել է՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա որպես գույք, այստեղ ո՛չ անձի խնդիր է, ո՛չ էլ ֆինանսական խնդիր է։ Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված հանձնելու էին հետ, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին։

Այստեղ խնդիրն ընդամենը ներդրումային միջավայրի, պետական կառավարման նկատմամբ վերաբերմունքն է»,- ասաց նա։

Ըստ Ղազինյանի՝ ՀԷՑ-ը խլելու այս փորձն ունենալով՝ հնարավոր չէ, որ խոշոր ներդրող գա ու ներդրում կատարի այս երկրում, փոխարենը թշնամի երկու պետությունների կողմից ներդումները նա հավանական է համարում․ «Մեր թշնամական պետությունները կերազեն այստեղ ունենալ իշխանություն և ներդումներ կատարել նրանց միջոցով․ ինչի՞ փող ծախսել զենքի, զինամթերքի, պատերազմի վրա, եթե ֆինանսական ներդրումներով կգրավեն, և կվերջանա ամեն ինչ»,- ասաց նա։

Ղազինյան հայտնեց, որ հունիսի 7-ից հետո ներդրումներ, եթե լինեն, ապա վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ։

Դատական նիստին հետևեք ուղիղ եթերով՝ ստորև․

info@asekose.am/095519696
Հասարակություն далее