▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտնիներից մեկն էլ փչացավ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր Աբրահամը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ Ներքին Չարբախում մարդկանց 70-80 տոկոսը սիրում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս սիրում է մարդկանց մեջ մտնել։ Արթուր Աբրահամը սոցիոլոգիական հարցումնե՞ր է արել կամ հանրաքվե, որ վստահ ասում է, թե ներքին չարբախցիների 70-80 տոկոսը սիրում է Նիկոլ Փաշինյանին։ Կարո՞ղ է Արթուր Աբրահամը մարզական կարիերայի ընթացքում լեգենդար Մուհամեդ Ալիի նման գլխին շատ հարվածներ է ստացել, որ բանականությունն արդեն մթագնվել է։ Երևի շատ է հուզվել, որ իր անունը կրող մանկապատանեկան մեծ մարզահամալիրի հիմնարկեք են արել ու շաշ-շաշ խոսել է։ Հայտնիներից մեկն էլ փչացավ»։

Դիտեք նաև՝

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում նաև հետևյալ գրառումն է կատարել. «Էս պահից սկսած հայտարարում եմ, որ Արթուրիկը չատլախ լակոտ է ինձ համար, թքած ունեմ սրա վրա, քամակ մտնող, քծնող, Արցախը ուրացածին գովեստի խոսքեր ասող դիշովկա։ Հազարավոր տղերքի արյուն ուրացող մի շակալ։ Մինչև այս պահը հարգել եմ որպես մարզիկ, բայց հիմա ասում եմ, որ սա ևս ինձ համար դավաճան է։ Թե բա՝ կմնա սերունդների համար, սերունդների համար քո այս տեսանույթը և նկարները կմնան, թե ոնց էիր քծնում և Ալիևի չմոյի քամակը մտնում, ով կոնկրետ ինձ ու իմ ընկերներին կռվի ժամանակ ծախեց հողի մեջ։
Հենց այսպես պատռեք ձեր դիմակները մինչև վերջ և նիկոլի միակ լավ բանը դա էր, որի շնորհիվ ճանաչեցինք ձեր նման արյուն և հող ուրացող շակալների իրական էությունը, հակառակ դեպքում երբեք մեր մտքով չէր անցնի, որ դուք կարողա այսքան տականք լինեք, փողի մեռած շակալներ»։

***

Կարդացեք նաև՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 2016 թվին տեղափոխվեցի Արցախ՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության, սկսեցի ուսումնասիրել ադրբեջանա-թուրքական քարոզչական նառատիվները հայերի մասին։ Կարմիր թելով անցնում էր մի միտք՝ հայերը պատիվ ու սրբություն չունեն, հանուն նյութականի՝ պատրաստ են ուրանալ ամեն ինչ։ Այս նառատիվը ներկայացնող բազում տեքստերից մեկում, լավ եմ հիշում՝ մի ուշագրավ միտք կար՝ հանուն փողի ու բիզնեսի՝ հայերը պատրաստ են ուրանալ նույնիսկ սեփական անունը։
Այս զզվելի տեքստերի վրա ծիծաղում էի։ Մտածում էի՝ էս ի՞նչ ստեր են հորինել մեր ազգի մասին։
Ցավոք, վերջին տարիներին առիթ ունեմ կոնկրետ օրինակներով համոզվել, որ առանձին մարդկանց պարագայում դժվար է վիճել թշնամական քարոզիչների հետ։
Ժամանակին հայի անունը բարձր պահած Արթուր Աբրահամի պարագայում նույն վիճակն է։ Հանուն ինչ-որ շինթույլտվության՝ նա ուրացել է մինչև իսկ սեփական անունը։
Դե ինչ, ընդունենք ի գիտություն ու գնանք առաջ։ Փաստենք, որ մեր երեխաներին ճիշտ դաստիարակելու համար ունենք հերթական լավ օրինակը. բարձր անուն վաստակելն ավելի հեշտ է, քան այդ անունը բարձր պահելը։
Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր։ Շարքային մի ձելեց էր»:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее