▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե ու՞մ հետ է Երևանում մենամարտելու Արման Ծառուկյանը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting լիգայի մրցաշարում կմենամարտի UFC-ի մարտիկ Շառա Բուլետի հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Մարտիկները կանցկացնեն գրեփլինգի մենամարտ, որը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը։ UFC-ում Շառա Բուլետը հանդես է գալիս միջին քաշային կարգում և համարվում է հարվածային մարտիկ։

31-ամյա Բուլետը խառը մենամարտերում անցկացրել է 17 հանդիպում, տարել 16 հաղթանակ ու կրել 1 պարտություն։ Ռուսաստանցի մարտիկը UFC-ում հանդես է գալիս 2023 թվականից։ Բուլետը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա հուլիսի 26-ին՝ միավորներով հաղթելով կանադացի Մարկ-Անդրե Բարյոյին։ 2024թ․ հոկտեմբերին նա ժամկետից շուտ հաղթել է հայ մարտիկ Արմեն Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտ է անցկացնելու նաև Մոսկվայում։ 29-ամյա հայ մարտիկը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее