▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հայտնի գործարարի տանը դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

Այսօր օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները Օշական գյուղի տներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի՝ կախված վիճակում։

Տղամարդն Արմավիրի մարզի 69-ամյա բնակիչ էր։   

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանում հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջը, իսկ մահացածը նշված տանը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее