Մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում են առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։
ՆԳՆ-ը հորդորել է ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:
Դիտեք նաև՝
Կապանի Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ, հայտնել է «Սյունիք» TV–ին և տեսանյութ հրապարակել։
ՆԳՆ–ն էլ հայտնում է, որ Ողջի գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը։
***
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է՝ չմոտենալ վարարած գետերին։
«Հարգելի քաղաքացիներ, տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
Խնդրում ենք՝
. հեռու մնալ գետամերձ տարածքներից,
. չմոտենալ վարարած գետերին,
. ճանապարհներին լինել առավել ուշադիր»։
***
|
Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։ |


