Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ֆինանսավորման մեխանիզմները բացահայտվում են «Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերով։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արտահոսած պայմանագրերը ցույց են տալիս, որ «Արեւմտյան Ադրբեջանը» ոչ թե հասարակական նախաձեռնություն է, այլ Իլհամ Ալիևի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող պետական ծրագիր։
«Փաստորենի» հերթական թողարկմանը ներկայացվում են այդ պայմանագրերը և պատմվում է ծրագրի քարոզչության մասին։


