«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվել է համատեղ գործունեության մեկնարկը։ Այս մասին հայտնում են «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միությունից։
«Հանդիպման շրջանակներում երկու կառույցները վերահաստատեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու որոշումը՝ կարևորելով դրա դերը ազգային և հասարակական խնդիրների լուծման գործընթացում։
Քննարկում ծավալվեց նաև երկու կառույցների միջև որդեգրված համագործակցության ուղղությունների շրջանակներում, մասնավորապես՝ հոգեբանական աջակցության, հասարակական համախմբման, երիտասարդական ներուժի զարգացման և ազգային դիմակայունության բարձրացման ոլորտներում։ Կողմերը հանդես եկան նոր նախաձեռնություններով և պայմանավորվեցին ձևավորել առաջարկների նոր միասնական փաթեթ»:


