ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պնդում է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պատրաստ էր տրամադրել ռազմատեխնիկական օգնություն, բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց։
Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվում։
Մի կողմից՝ Նիկոլն ու նիկոլականները խոսում են զենք չունենալու մասին, իսկ մյուս կողմից՝ հրաժարվում են ՀԱՊԿ-ից անվճար ու ներքին գներով զինամթերք ստանալու օժանդակությունից։
Եթե սա չէ՞ դավաճանությունը պետական ու ազգային շահի նկատմամբ, բա էլ ո՞րն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet