Պավլիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2025 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա պաշտոնական հարցում եմ ուղարկել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի մասնագիտական կրթության և որակավորումների վերաբերյալ։
Հարցումն ուղարկվել է Հանրային կապերի բաժին։
Այսօր արդեն դեկտեմբերի 17-ն է, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան կամ ժամկետի երկարաձգման վերաբերյալ ծանուցում չեմ ստացել, ինչը հակասում է օրենքով սահմանված 5 աշխատանքային օրվա պահանջին։
Քանի որ խոսքը վերաբերում է հանրային ֆինանսավորվող կազմակերպության ներկայացուցչի և հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության, ակնկալում եմ օրենքի պահպանում և համապատասխան արձագանք։
Հրապարակումը նպատակ ունի բացառապես հիշեցնել օրենքի կիրառման անհրաժեշտության մասին և ապահովել տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիներին»։
Դիտեք նաև՝
***


