▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչում այն». Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Կար մի պատմություն Հայաստանի հետ կապված, որը, կարծես, ասում էր. «Եկեք օգտագործենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք, թե բարեբախտաբար՝ սա իմ հարցը չէ, սա նրանց համար է, Երևանի համար՝ չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ», - ասել է նա Գվարդեյսկի երիտասարդական ֆորումում։

***

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական հայտարարությունները հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Զախարովայի խոսքերը։ Հաջիզադեի մեկնաբանմամբ՝ Լեռնային Ղարաբաղը «միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, մշտապես ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։

«Այդ պատճառով Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցը մշտապես օրակարգում պահելու փորձը, ինչպես նաև այն Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման կամ չճանաչման հետ կապելը, ոչ միայն հակասում է Ադրբեջանի՝ Ղարաբաղի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլև բացարձակապես անհիմն է»,- ասել է Հաջիզադեն։

ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ «Ադրբեջանը միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և այդպիսով նախկին հակամարտությունը կարգավորվել է»։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее