▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համապատասխան ծառայությունները կկատարեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Ինչպես և կանխատեսում էինք, Երևանում ձյան տեսքով տեղումներ են։ Համապատասխան ծառայությունները կկատարեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Մայրաքաղաքի հարգելի բնակիչներ և հյուրեր, խնդրանքս է ձեզ պահպանել ձմեռային երթևեկության բոլոր կանոնները և ամեն դեպքում լինել զգուշավոր։ Հնարավոր խնդիրների դեպքում կարող եք ահազանգել ինչպես թեժ գծերին զանգահարելով, այնպես և իմ ՖԲ-յան էջին գրելու միջոցով։ Անձամբ եմ հետևելու բոլոր նամակներին։ Անպատասխան չի մնա և ոչ մի հարց։ Շնորհակալ եմ ձեզ սրտացավ վերաբերմունքի և համագործակցությանը պատրաստակամ լինելու համար»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее