▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կգնեմ քո տունը, եթե համաձայնվես կռվել ինձ հետ․ Ծառուկյանը՝ Տոպուրիային

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Տոպուրիայի շուրջ նոր պատմություն է ծավալվել։ Նա վաճառքի է հանել Մադրիդում գտնվող իր շքեղ առանձնատունը, որի արժեքը կազմում է 3,5 միլիոն դոլար։ Ըստ տեղեկությունների նա այնտեղ ապրել է իր նախկին կնոջ հետ։ Տանը կա մարզասրահ, սպա-գոտի, վեց ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ։ Անվտանգության ծառայությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում։

Տան վաճառքի մասին լուրը հետաքրքրել է Արման Ծառուկյանին։ Հայ մարտիկը սոցիալական ցանցերում դիմել է չեմպիոնին հետևյալ խոսքերով․

«Ես կգնեմ քո տունը, եթե համաձայնվես կռվել ինձ հետ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее