▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ձեզ «Գազել»-ո՞վ են արդեն տանում, բա «Բենթլի»-դ ո՞ւր ա». տիրադավ եպիսկոպոսներին միկրոավտոբուսով հեռացրեցին Մայր աթոռից

Նիկոլ Փաշինյանին հավատարմություն ցուցաբերած 10 եպիսկոպոսները հայտարարեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն, ապա ԱԱԾ-ի ու քաղաքացիական հագուստով հարյուրավոր ուժայինների շղթայապատ ուղեկցությամբ միկրոավտոբուսով հեռացան: «Արա դու սրբազա՞ն ես, ա′յ պիղծ», «էս ձեզ «Գազել»-ո՞վ են արդեն տանում, բա «Բենթլի»-դ ո՞ւր ա», նրանց ետևից գոչեցին հավատացյալ քաղաքացիները:

***

«Թուրքական և ադրբեջանական մամուլում ցնծության մեջ են: Փաշազադեի սիրտն ա փառավորվել, Էրդողանի սիրտն ա փառավորվել, Ալիևի սիրտն ա փառավորվել»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցքծ այսօրվա իրադարձություններին: «Թշնամու սիրտը այս մարդիկ այսօր փորձեցին փառավորել, բայց հավատավոր մեր ժողովուրդը կարողացավ շատ ճիշտ, կազմակերպված, խոնարհությամբ, առանց բախումների թույլ չտալ դա»,- հավելել է նա:

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ:
Նույնիսկ վարչակարգի ադմինիստրատիվ ռեսուրսները չբավականացրեցին ջարդել ի պաշտպանություն Եկեղեցու հանրության աջակցությունը:
Եկեղեցու պաշտպանները գիտեն, թե ինչու են եկել Էջմիածին, մոտիվացված ու գաղափարականացված են: Թշնամի ճամբարը մոտիվացված չէ, գաղափարականացված չէ ու հիմնականում պատանդի կարգավիճակով է մասնակցում Մոլագարի նախաձեռնություններին:
Բայց նրանք չեն նահանջելու, նահանջելու տեղ չունեն էլ: Դեկտեմբերի 28-ին, հատկապես Հունվարի 6-ին, փորձելու են էլ ավելի կազմակերպված ձևով գրոհել Մայր Աթոռը: Մենք պետք է պատրաստ լինենք այդ սադրանքներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее