Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է՝ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն ունի առողջական շատ լուրջ խնդիր։
«Գործ ունենք մի ռեժիմի հետ, որն իրավական որևէ սահմաններով իրեն կաշկանդված չի զգում։ Նարեկն ինքը դեմ էր, որ այս մասին խոսեինք։ Սակայն դա այն հարցն է, որի մասին պետք է անպայման խոսենք։
Մինչև դատարանի վերջին որոշումն ենք մենք խնդիրը բարձրաձայնել։ Հունվարի 9-ին ես վստահ էի, որ Նարեկի նկատմամբ չի կարող բանտային կալանքը շարունակվել, քանի որ Վերաքննիչի որոշում ունենինք, որով նոյեմբերի 14-ից Նարեկը պետք է տանը լիներ։ Ես այն փաստաբանն եմ, որի կողքին քաղբանտարկյալ է մահացել. Նարեկի առողջական վիճակով շատ անհանգստացած եմ»,-նշեց Մելիքյանը։


