▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեւան Սիթի»-ում քաղաքացու վրա 1070 դրամի 6 տուփ ծամոն են ծախել. նա ոչ մի ծամոն չի գնել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետում խաբեության դեպք է տեղի ունեցել: «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ այսօր գնումներ է կատարել սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղից, իսկ տանը ուսումնասիրելով գնումների կտրոնը պարզել է, որ ըստ կտրոնի իրեն վաճառել են տարբեր գների վեց տուփ մաստակ: Այն ընդհանուր արժեցել է 1070 դրամ: Ծամոններից երեքն արժեցել է 150 դրամ, երկուսը՝ 210, իսկ մեկը՝ 200 դրամ: Քաղաքացին գնումների ժամանակ ծամոն առհասարակ չի գնել:

Քաղաքացին ՀԺ-ին տեղեկացրեց, որ ինքը տեղի ունեցածի մասին նաեւ ֆեյբուքում է գրառում կատարել, որից  հետո սուպերմարկետի ղեկավարությունից կապվել են իր հետ եւ հրավիրել խնդիրը պարզաբանելու: Մեզ հետ զրույցի պահին քաղաքացին դեռ չէր այցելել, սակայն պատրաստվում էր գնալ՝ պարզաբանումների հետեւից:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее