▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեկ գերթանկ տոմսերի իրացումը չի հաջողել․ օդանավն իջել է կիսադատարկ»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Դուբայից հայեր բերող օդանավը կիսադատարկ է իջել Երևանում։
Խուճապահար հայերը հրաժարվել են 500 հազար դրամով տոմս գնել` նախընտրել են սպասել ևս մի քանի օր, մինչև մեր կառավարությունը խելքի կգա։
Երեկ վերջապես Երևանում վայրէջք կատարեց պատերազմի պատճառով Մերձավոր արևելիքի երկրներում տագնապով սպասող հայ տուրիստներ վերադարձնող առաջին ինքնաթիռը։
Փետրվարի 28-ից սկսած՝ պատերազմի 4-րդ օրը 450 սպասող հայ տուրիստներից ընդամենը 90-ն է երեկ կարողացել օգտվել Մասկատ-Երևան գերթանկ չվերթից։
Հատուկ չվերթով ինքնաթիռում կար 180 տեղ։
Չվերթը կազմակերպել է FlyOne ընկերությունը, տոմսերը վաճառվել են 492 000 դրամով։
Արտակարգ իրավիճակում Հայաստանի կառավարության աջակցությունը եղավ այն, որ նախ՝ չսուբսիդավորվեց չվերթը, մյուս կողմից՝ կոնկրետ աջակցություն դարձավ ՔՊ-ական պատգամավորի բիզնեսին։
Հայտնի չէ, թե քանի ավիաընկերությունների հետ է բանակցել հայկական կառավարությունը, ինչ գներ են առաջարկվել և ինչու է ընտրվել FlyOne ավիաընկերությունը։
Հանրության մի մասը նշել է, որ պատերազմի երկրորդ օրը հայ գործարարներից Սամվել Թադևոսյանն առաջարկել էր համատեղ ուժերով վարձել ինքնաթիռ՝ սուբսիդիայի հնարավորությամբ հայերին Դուբայից վերադարձնելու համար, սակայն առաջարկը մնացել է անպատասխան։
ՀՀ ԱԳՆ-ն համագործակցել է FlyOne ավիաընկերության հետ։
ԱՄԷ-ում հայկական դեսպանատունը կազմակերպել է օդանավակայան հասնելը ու անվճար տեղափոխել մեր 90 հայրենակիցներին Մասկատ, որպեսզի Երևան գան։
Արդյունքում հայերի միայն 20–25 տոկոսն է վերադարձել։
Բացառիկ գերթանկ գներով տոմսերի իրացումը չի հաջողել FlyOne ավիաընկերությանը, օդանավն իջել է փաստացի կիսադատարկ։
Պաշտոնապես հաղորդվել է, որ 115 ուղևոր է վերադարձել, որոնցից 90-ն է հայ»։

Դիտեք նաև՝

Կարդացեք նաև՝ լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հինգ օր անց Ծոցի երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են։ Իշխանությունները սահմանափակվել են միայն տեղեկատվության տրամադրմամբ և դեպի Մասկատ անվճար տեղափոխմամբ, որը մարտի 5-ից կարող է դադարեցվել։
Մասկատ-Երևան չվերթներն իրականացնող FlyOne Armenia-ն կտրուկ բարձրացրել է գները։ Նախկին 400 եվրոյի փոխարեն քաղաքացիներից պահանջվում է 900-1100 եվրո, ինչը սոցցանցերում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
Ավիաընկերության 50% բաժնետերը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։ Քաղաքացիները պնդում են, որ իշխանության հետ փոխկապակցված ընկերությունը փորձում է օգուտ քաղել ճգնաժամային իրավիճակից։
Ի դեպ, նմանատիպ վերաբերմունքը, ըստ ռուսների, Ռուսաստանն է ցուցաբերում իր քաղաքացիների նկատմամբ»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее