▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանին հաստատեց ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին բնակարան հատկացնելու նախագիծը

 

Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.67՝ 65.9 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին։

Որոշման նախագիծը հիմնավորվել է՝ հաշվի առնելով տաղանդավոր արտիստի գործունեության խթանման, հայրենիքում ստեղծագործելու համար նպաստավոր պայմանների ապահովման, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее