▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն Նինայից շատ քիչ բանա մնացել»

Հայտնի բլոգեր Նինա Տիտանյանը վերջերս ծանր կորուստ է ապրել․ նա կորցրել է հորը։ Սոցցանցերում ակտիվ Նինան այս օրերին հազվադեպ է հրապարակումներ անում, սակայն նրա վերջին ինստագրամյան սթորին հուզել է հազարավոր հետևորդների։

Սթորիում նա կիսվել է իր ապրումներով՝ անկեղծ ու խոր ցավով լեցուն խոսքերով։ Նա գրում է, որ թեև փորձում է շարունակել իր ակտիվ գործունեությունը և ներկայանալ նույն ժպիտով, իրականում ներսում ապրում է մի ցավ, որը դժվար է բառերով նկարագրել։ 

«Դեռ ի վիճակի չեմ կյանքս ամբողջությամբ հունի մեջ գցելու... շատ բարդ է, շատ ծանր... բայց վստահ եմ՝ ժամանակի հետ կամաց-կամաց կհաղթահարեմ ամեն ինչ ու կվերականգնվեմ»,– գրել է Նինան։

Նրա խոսքերից պարզ է դառնում, որ հայրը նրա համար եղել է ոչ միայն ծնող, այլև մեծ աջակցություն ու հենարան։ Այդ կորուստը փոխել է նրա ներաշխարհը, սակայն նա փորձում է ուժ գտնել՝ առաջ շարժվելու համար։ 

Իր գրառման վերջում Նինան նշել է․ «Էն Նինայից շատ քիչ բանա մնացել»։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее