Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Դավիթի վիճակի ու գործի մասին․ Վերաքննիչի որոշման հրապարակումը՝ ապրիլի 17-ին»։
«Քիչ առաջ այցելել էինք Դավիթ Մինասյանին՝ Նաիրի» ԲԿ-ում, նրա առողջական վիճակի հետ կապված դրական տեղաշարժ չի աձանագրվել, ունի ուժեղ գլխացավեր, աչքերի ցավ, իր առողջական խնդրին ավելացել են «Ծաղկազարդի» օրը ուղեղի ցնցում ստանալու հետևանքները»,- տեսանյութում նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ Դաիթի, նրա ընտանիքի և փաստաբանների դեմ «կեղտոտ քարոզչություն» է ծավալվում։


