▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Մինասյանին կրկին տարան ձերբակալվածների պահման վայր . Ի՞նչ էր խնդրում մայրը դատարանից․․․


Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կրկին տարան ձերբակալվածների պահման վայր

«Քննիչները պնդում են իրենց ասածը, որը տեսանյութերով չի հիմնավորվում, և մեզ համար տեսանելի չէ։ Քննիչը պնդում է, թե կոնկրետ հարված է եղել, և այդ հարվածը դիպել է գործադիր իշխանության ներկայացուցչին։ Մյուս տեսաերիզները դիտեցինք, որոնցում երևում է՝ ինչպես Դավիթին հրեցին, ոնց է Դավիթն ընկնում։ Իրենք անգամ Դավիթին հարվածելու հանգամանքն են փորձում ժխտել»,- շուրջ 5 ժամ տևած նիստից հետո ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նա նշեց, որ Դավիթի տրամադրությունը լավ չէր։ 

«Ընդամենը 18 տարեկան է, չի էլ կողմնորոշվում, թե իր հետ ինչ է կատարվում։ Նոր ինձ հարցնում է՝ բա հիմա ինձ ո՞ւր են տանելու։ Ասացի՝ Դավիթ ջան, հուսով եմ՝ վաղն արդեն տուն ենք գնալու, էս մի օրն էլ դիմացի, բալես»,- ասաց փաստաբանը։


Դատարանը որոշումը կհրապարակի վաղը` ժամը 12:00-ին։

***
Դավիթի և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը բաց նամակ էր գրել դատարանին։

Մոր նամակում, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի դատարան, Գայանե Մինասյանս հանդիսանալով Դավիթ Մինասյանը մայրը, խնդրոււմ եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ։

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։

Ինքս լինելով մասնագիտությամբ բժիշտ, ամենօրյա հոգ եմ տանում նրա առողջության մասին, այդպիսով որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18 ամյա տղայիս առողջական վիճակը իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։

Հավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը։

Շնորհակալություն

Հարգանքով՝ Գայանե Մինասյան»։

Դիտեք նաև՝


 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее