«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում էր ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու մասին ՀԾԿՀ որոշումը՝ այն հիմքով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները` լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ:
Քիչ առաջ Վարչական դատարանը հրապարակեց վճիռը։
Դատավոր Լիլիթ Սադոյանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման որոշման դեմ «Տաշիր Կապիտալի» հայցը։


