▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ համար նորմա՞լ է, որ ձերոնք ապօրինի մտել են ժողովրդի գրպանն ու դուրս չեն գալիս»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․
Դուք հա՞շտ եք այն մտքի հետ, որ «կարմիր գծերի» համար հաջորդ տարի ձերոնք ու Արամ Զավենի Սարգսյանենք որոշել են նորից 160 000 դրամ «քերել»․
Ձեր համար նորմա՞լ է, որ դատական ատյաններում փաստվել է, որ ձերոնք ապօրինի մտել են մեր ժողովրդի գրպանն ու դուրս չեն գալիս և դուք չնկատելու եք տալիս․․․
Հա, մի բան էլ Տիգրան Ավինյան մեր ապերին հարցնեմ․
Տիկ, էս «բեսպրիդել»-ը, որ անում ես, դուխդ տեղն ա, քանի որ ապահովում ես «շրջիկ թափառախմբում» քաղաքապետարանի աշխատողներով։
Վարձքդ այս կե՞րպ ես ստանում․․․»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի երևանցիներ, վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստը, որի ընթացքում սահմանվելու են հաջորդ տարվա տեղական վճարների դրույքաչափերը։
Չնայած մի շարք դատական վճիռների, որոնք հաստատում են «Մայր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, որ գործող թանկացումները եղել են ապօրինի և ոչ իրավաչափ, Նիկոլ Փաշինյանի երևանյան ֆիլիալը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի և Արամ Զավենի Սարգսյանի կցորդ քաղաքական ուժի, կրկին նույն թանկացված և երևանցուն ծանրաբեռնող գներն են մտցրել օրակարգ։ Նպատակը մեկն է՝ հաջորդ տարի ևս շարունակել սեփական բնակչության հաշվին իրականացվող թալանը։
Այսպես կոչված «ժողովրդավարության բաստիոնը» հերթական անգամ բացահայտում է իր իրական վերաբերմունքը ժողովրդավարության և թափանցիկության նկատմամբ՝ այս խնդրահարույց հարցերն անցկացնելով մեկ չզեկուցվող փաթեթով։ Միևնույն ժամանակ, նույն թեմայի շրջանակում արտոնություններին վերաբերող հարցերը ներկայացվում են առանձին, զեկուցվող ընթացակարգով՝ պարզ պոպուլիստական հաշվարկով, թե իբր «լավ բան» են անում երևանցիների համար։
Հիշեցնեմ նաև, որ երևանցին այս իշխանությանը չի ընտրել։ Նիկոլ Փաշինյանի կոալիցիան ստացել է ընդամենը 32 մանդատ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը՝ 33։ Սակայն կուլիսային պայմանավորվածությունների և մանդատագողության արդյունքում ՔՊ-ն ունեցավ քաղաքապետ, որը փաստացի ներկայացնում է փոքրամասնությանը։
Մենք՝ իրական ընդդիմադիրներս, մեր պարտքն ենք համարում տեղեկացնել երևանցիներին․ ցանկացած ավագանու անդամ, ով որևէ կերպ կնպաստի ապօրինաբար թանկացված սահմանաչափերի պահպանմանը հաջորդ տարվա համար, գործնականում դառնում է այդ քաղաքականության համահեղինակ և ոչ այլ ինչ, քան ծպտյալ քպական»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее