Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
|
Ճեպազրույցի ժամանակ մեջբերելով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսանի հայտարարությունը, որ բանակում զորքը շաբաթը մեկ է լողանում, լրագրողը հարցրեց․ «Խնդիրն առկա՞ է»։ «Ափսոս, որ դու չես ծառայել, այնպիսի խնդիրներ են եղել․․․»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը։ «Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, Արարատ Միրզոյանը, Վահան Կոստանյանը, ձեր տղան էլ չի ծառայել»,-նշեց լրագրողը։ «Այո՛, դիմեք Գլխավոր դատախազություն»,- պատասխանեց Քոչարյանը։ Դիտարկմանը, թե՝ դուք էլ դիմեք, ՔՊ-ականն ասաց․ «Ես ձեզ նայում եմ՝ արդեն հասկանում եմ, որ դուք պիտի չծառայեք, ինչի մասին եք խոսում։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո համեմատ»։ «Բա ինչո՞ւ չի ծառայել»,- լրագրողի հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց․ «Դու նրա գիտելիքների չափ որ ունենայիր, դու էլ չէիր ծառայի»։ ***
*** «Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ և, բնականաբար, դժվար թե ինքն ինձ հետ կոնտակտ ունենար»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե «Անդրանիկ Քոչարյանն անձնական ամբիցիաների պատճառով տապալել է իր նախագիծը»։ «Ես այստեղ չէի, մթության քողի տակ փորձեցին արտահերթ նիստ անել և չարեցին, թող անեին։ Բայց եկա և պարզվեց, որ իր կողմից շրջանառության մեջ դրված այս նախագիծը շատ խնդրահարույց է։ Ֆրակցիան, նաև ինքը դեմ է քվեարկել, որի մասին ես այսօր հիշեցրի։ Ես պատմության մեջ առաջին անգամ եմ տեսնում, որ մարդ իր նախաձեռնությանը դեմ քվեարկի»,- շարունակել է Անդրանիկ Քոչարյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ հանձնաժողովում լարված քննարկում է տեղի ունեցել Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ: |


