▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի հետևանքով 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՆԳՆ Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ վարչական տարածքում գործող դպրոցներից մեկից հարվածներ ստանալու հետևանքով ծնողի ուղեկցությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Հ․ Ե-ն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցում երեխան տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհի Դ․ Դ-ի հետ, և վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինիս փորի և ծնկային հատվածներին առկա են կապտուկներ։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել:

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее