▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառասպանդի պատճառը ո՞րն է, ո՞ւմ են խանգարել Սարալանջի ազատ տարածքում տասնյակ ստվերառատ, չորադիմացկուն ծառերը...

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բնապահպան, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանն ահազանգում է ծառերի նոր սպանդի մասին։ 

«Լավ, էս ծառասպանդի պատճառը ո՞րն է, ում են խանգարել Սարալանջի ազատ տարածքում տասնյակ ստվերառատ, չորադիմացկուն ծառերը… Եթե ինվազիվից եք վախեցել, ասեմ, որ լեյկոզն ու մանկաֆան ասթման ավելի ակտուալ են և ամեն հատած ծառից ավելի են մոտենում։ Նույնիսկ գիտելիք չունեք, որ ինվազիվը բնական անտառների համար է խնդիր, իսկ Երևանում բնական անտառը՝ բետոնից շենքերն են.. Մարդ ապշում է թշնամանքի այս ծավալից… Հենց հիմա եմ նկարել, ոչ մի ուղեկցող փաստաթուղթ չունեն, տարածքը արագ լքեցին։

Չգիտեմ, ինչպես օգնել քաղաքին և երևանցուն…»,-գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակել։ 

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее