Բյուջեին վնաս հասցնելու խնդիր չկա, հակառակը՝ առաջիկա տարիներին ավելի մեծ օգուտներ կունենանք: Այս մասին Էդգար Ղազարյանի հետ զրույցի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը:
«Նախ պարզաբանենք, թե որ կազմակերպություններն են համարվում փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, որովհետև թյուրըմբռնումը, որ բյուջեին վնաս կհասցվի, գալիս է հենց այդտեղից:
Գործող օրենսդրության շրջանակներում ներկայացուցիչները այն սուբյեկտներն են, որոնք ունեն տարեկան կտրվածքով մինչև 115 մլն դրամի շրջանառություն: Քանակը շատ է, բայց իրենց վճարած հարկերը կազմում են մոտավորապես 60 մլրդ դրամ, կամ՝ բյուջեի ընդհանուր մուտքերի շուրջ 2-2,4 տոկոսը:
Բյուջեին վնաս հասցնելու բացարձակ խնդիր չկա, ճիշտ հակառակը՝ առաջիկա տարիների ընթացքում մենք ավելի մեծ օգուտներ կունենանք, սրանով լուծում ենք նաև սոցիալական խնդիր: Բնականաբար կստեղծվեն նաև նոր ընկերություններ այս ծրագրի իրագործման արդյունքում»,- նշել է նա:


