▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուհի տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի արկղի վրա գրված է եղել ռեկտորի ազգանունը. ի՞նչ է հայտնաբերվել այնտեղ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան` ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի բակում` եղևնու տակ, կասկածելի արկղ կա: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որը բացել է արկղը` այն անվտանգ վայր տեղափոխելով: 

Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է կոնյակի 2 շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի: Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Բուհի տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի արկղի վրա գրված է եղել ռեկտորի ազգանունը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее