▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԲՄՎ»-ի, «Լեքսուս»-ի ու «Լենդ-Ռովեր»-ի վարորդները «դրիֆթ» էին անում

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես են «ԲՄՎ»-ի և «Լեքսուս»-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեևկության կանոնները՝ Վանաձորի Հայքի հրապարակում կատարում այսպես կոչված «դրիֆթ»։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Մի վարորդ էլ «Լենդ-Ռովեր»-ով «դրիֆթ» էր անում մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում։

Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее