▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն գալու է «Զանգեզուրի միջանցքի» ետևից․ Միջազգայնագետ

այ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի մեջ։ Դա վկայում են թե՛ Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե՛ ընդհանուր գործընթացները, - գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։

«Արդյունքում ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։ Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումը անմիջապես ազդում է մյուսների վրա։

Այս պահին TRIPP-ի ուղղությամբ էական առաջընթաց չի նկատվում, ինչը ենթադրում է նաև մյուս գործընթացների դանդաղում։ Նախագծի իրականացման հեռանկարները մասամբ կախված են նաև Իրան–ԱՄՆ հարաբերություններից։ Վերջին պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին է  նաև TRIPP-ը։ Հետևաբար նախագծի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից։ Անկախ նրանից՝ այն կկոչվի TRIPP, թե «Զանգեզուրի միջանցք», դրա ռազմավարական նպատակը կմնա նույնը, սակայն մոդերատորն այլ կլինի: 

Այսպիսով, ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը․ եթե չկա TRIPP, ապա դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։ Իսկ եթե TRIPP-ը չիրականացվի, ապա մեծանում է այլընտրանքային՝ ավելի ռիսկային սցենարների հավանականությունը։ Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է»,- գրել է նա:

info@asekose.am/095519696
Քաղաքական далее