▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատում պետք է ունենանք. Ավինյանը՝ Կենտրոնի թաղապետին

«Մեզ մոտ մի իրավիճակ է, որ մեր հասարակական կարգի պաշտպանության ծառայության համապատասխան աշխատակիցներն ավելի շատ ստուգում են իրականացնում, բայց ավելի քիչ խախտում է արձանագրվում:

Սա խոսում է այն գլոբալ դրական պրոցեսի մասին, որ տեղի է ունեցել Երեւան քաղաքում խստացումների հետ կապված: Սա լավ ցուցանիշ է, այսինքն, մենք ավելի ստուգում ենք, բայց պակաս արձանագրություններ են կազմվում»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ համապատասխան տեղեկատվությանը ծանոթանալուց հետո: «Բայց նաեւ դեպքեր գիտեմ, որոնք պետք է խնդրեմ ուսումնասիրեք: Խնդրել էի տեսագրություններ հանել 36 ավտոբուսներից, որտեղ մեր ծառայության աշխատակիցը իր նոր ու գեղեցիկ արտահագուստով ոչ այնքան լուրջ էր մոտեցել հարցին, տեղ-տեղ ավելի թեթեւ էր նայում վճարման եւ չվճարման հարցերին: Կխնդրեմ ուսումնասիրել դեպքը, եւ եթե այն իրապես հաստատվեց, կարծում եմ աշխատակիցն այլեւս անելիք չունի մեր համակարգում»,-ասաց Ավինյանը:

Երեւանի քաղաքապետը մեկ դեպք էլ Կենտրոն վարչական շրջանի հետ կապված վկայակոչեց. «Ես անձամբ «Ակտիվ քաղաքացի»-ով դիմում էի տվել ապօրինի գովազդի վերաբերյալ, որը ինձ ուղարկել էր, որ իբր վերացված է: Բայց այդ գովազդը մի քանի օր հետո հայտնվել է նույն տեղում:

Ես կարծում եմ, որ կատարող աշխատակիցը վարչական շրջանում այլեւս գործ չունի, իրեն կարող ենք հրաժեշտ տալ… Դեպքը կրկնվելու դեպքում ղեկավարը եւս պետք է հեռանա: Խնդիրների՝ ձեւական բնույթի լուծումները կարող են խոսել կոռուպցիայի մասին, ի՞նչ է նշանակում գովազդը հանեցին, հետո մյուս օրն էլի հայտնվեց: Երեւի աշխատակիցը գնացել ասել է՝ մի հատ հանիր նկարեմ, հետո գովազդը վերականգնել է: Հետեւապես, պարոն Պետոյան (Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը), ձեր մոտից ազատում պետք է ունենանք»:

Աղբյուրն՝ Առավոտ. am

Հեղինակ՝ Գոհար Հակոբյան
 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее