▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս խեղկատակությունը ինձ հիշեցնում է «Քաջ Նազարը» հեքիաթը»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլին առաջարկում եմ հայտարարել, թե կառավարության միջամտության շնորհիվ Մարս մոլորակից հարձակումը Երկիր մոլորակի վրա կասեցվել է։ Ստի մեծ ու փոքր չի լինում։ Եթե սուտ են խոսում, թող ասեն՝ ինչքան հնարավոր է անհավատալի ստեր։
Նիկոլենց առերևույթ դրդումով «Վեոլիա ջուր»-ը հայտարարում է, թե ամբողջ ամառը մարդիկ գրեթե ջուր չեն ունենա, Նիկոլի թիմը արդարանում է, թե մարդիկ շատ են ջուր օգտագործում, դրա համար պետք է սովորեն ջրանջատումներին, որ նորոգումներ լինեն, հետո նույն նիկոլենք հայտարարում են, թե կառավարության միջամտությամբ ջրի անջատումներ չեն լինի։
Այս խեղկատակությունը ինձ հիշեցնում է «Քաջ Նազարը» հեքիաթը, երբ Նազարը հայտարարում է, թե ինքը կարողացավ այնպես անել, որ արևը դուրս գա արևելքից ու մայր մտնի արևմուտքում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее