▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն պահին, երբ «խոշոր ձկան» արարքը հիմնավորվեց, ձեզ կհրավիրեմ». Արթուր Դավթյանը՝ լրագրողներին

Tert.am-ը գրում է. «Խոշոր ձկներին» բռնելու համար հարկավոր է պարզել՝ արդյո՞ք արարքը հանցագործություն է, և արդյո՞ք այդ հանցագործությունը հնարավոր է ապացուցել, թե՞ ոչ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «խոշոր ձկների գլխից» ե՞րբ եք բռնելու:


«Ես ձեզ խոստանում եմ՝ որ պահին, որ «խոշոր ձկան» արարքը հիմնավորվեց, ձեզ կհրավիրեմ...»,- ասաց նա:

Հարցին՝ Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ մարդիկ խոշոր բիզնեսներ, տներ ունեն, դատախազը պատասխանեց, որ առաջիկայում ապօրինի հարստացման արարքը քրեորեն պատժելի կդառնա, նրանց ունեցվածքը ավելի մանրամասն կստուգվի:

Խոսելով ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի մասին` գլխավոր դատախազն ասաց.«Երբ որ մենք նույն Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք համապատասխան տեղեկություններ, կստուգենք դա և կհիմնավորվի, անկախ նրանից նա աշխատում է, չի աշխատում ազատվել է, երբ է ազատվել, կհետևի քրեական համապատասխան ընթացակարգ»։
 

Ամբողջակցան հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее