▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ գոտին նրան չի սազում, ես կխլեմ այն․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը փաստացի հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իր հաջորդ մրցակիցը կլինի կա՛մ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան, կա՛մ ֆրանսիացի Բենուա Սեն-Դենին։

Այս մասին հայազգի մարտիկը նշել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռայան Գարսիայի հետ զրույցում։

«Ես ուզում եմ մենամարտել Չարլզ Օլիվեյրայի կամ Բենուա Սեն-Դենիի հետ։ Ավելի լավ կլինի, իհարկե, Չարլզի դեմ։ Նա մեծ անուն ունի, և մենք արդեն մենամարտել ենք. ես հաղթել եմ նրան։ Այժմ նա ունի BMF տիտղոսը։ Այդ գոտին նրան չի սազում, ուստի այն ինձ է պետք. ես ուզում եմ խլել այն նրանից», – ասել է Ծառուկյանը։

Ավելի վաղ Արման Ծառուկյանի մարզիչը հայտարարել էր, որ իր սանին արդեն մենամարտ է նշանակվել, սակայն հրաժարվել էր բացահայտել այլ մանրամասներ։

Ամենայն հավանականությամբ, եթե Արմանը ռևանշ-մենամարտում կրկին հաղթի Չարլզին, ապա ապագայում հնարավորություն կստանա հանդիպելու Իլիա Թոփուրիա – Ջասթին Գեյջի զույգի հաղթողի հետ:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее