▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղնջաձոր գյուղի տներից մեկի բակում արջը վնասել է մեղվի փեթակները

Հոկտեմբերի 28-ին, ժամը 09.19-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 1 փակուղու 8-րդ տան բակում արջը վնասել է Ջ. Հ.-ի մեղվի փեթակները (4 հատ):
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետը,  ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее