▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց և խիզախ դեպքից հետո՝ Գագիկ Սարգսյանը վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները 

Գագիկ Սարգսյանը հայտարարել է, որ վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները 

Ըստ նրա՝ նման որոշում կայացնելու պատճառները մի քանիսն են, ու դրանցից մեկն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի ՀՀ-ում դահուկային մարզաձևը զարգացնելու առումով։

«Տարիներ շարունակ մեր խնդրանքները, դիմումները լիազոր մարմնին, այս դեպքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չունեցան։ Ինչ-որ հարցերից ելնելով մտածում ես, որ գուցե քո անձն է խանգարում այդ մազաձևը զարգացնելուն, ու հիմա ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց»,- նշել է Սարգսյանը։

Նշենք, որ  Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ԿԳՄՍՆ–ն հարցում էր ուղարկել  ֆեդերացիա, ինչին Սարգսյանը պատասխանել էր հետևյալ կերպ. «Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее