Ավելի շատ մարդիկ են հոսանքազրկվել Ամանորին, քան ներկայացնում է իշխանությունը. Դավիթ Ղազինյան
ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենն ասուլիսին անդրադարձավ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե 2024 թ. Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ 2025 թվականին՝ 9000, գրեթե 4 անգամ պակաս։
Նա ներկայացրեց իրենց ունեցած տվյալները, ըստ որոնց` 2025–26 թթ. դեկտեմբերի 31–ի դրությամբ եղել է 125 վթար, 117 21 բաժանորդ է հոսանքազրկված եղել։
***
|
«Շատ դժվար է մեկնաբանել՝ անմեկնաբանելին»,- այսօր ասուլիսի ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ հնչեցված այն մտքին, որ ՀՀ-ում չկա գոնե 1 ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել։ «Երբ երկրի ղեկավարը կառավարության շենքում ամենայն պատասխանատվությամբ, ինչքան հիշում եմ, հայտարարում է, որ ՀԷՑ-ը գողացել է ամեն ընտանիքից, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դե հո չի կարող ասել, որ այդպիսի բան չկա․ իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ, արդեն տարբերությունը նկատելի է»,- հավելեց ՀԷՑ նախկին տնօրենը։ Դիտեք նաև՝ |


