Թարմացում․Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված Մինասյան եղբայրների գործով քննիչը, ով ասել էր, որ որևէ բան չի հայտնաբերվել եղբայրների տանը ազատվել է աշխատանքից
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով մեղադրյալներ Դավիթ եւ Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանը` հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին ազատվել է աշխատանքից:
Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել փաստը, բայց մենք տեղեկացանք, որ պատճառն այն է, որ քննիչը Մինասյանների տանը խուզարկություն կատարելիս, լրատվամիջոցներին ասել է, թե ոչինչ չեն հայտնաբերել։
Դա ՔԿ-ն համարել է ոչ պրոֆեսիոնալ պահվածք։
«Հրապարակ» օրաթերթ
***
Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին, գրում է ArmLur.am–ը։
Վերջիններս քննում էին Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը։
Դիտեք նաև՝
Հավելենք, որ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ հայտնել էր․ «Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ»։
***
|
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մնացական Մարտիրոսյանի՝ Մացոյի զավակներ, թոռներ, նիկոլասեկտայի անդամներ, 18-ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է։
|


